National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.09.2016
Քննարկվել են «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Պատվիրակության այցի նպատակն է ընտրել «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի հայ կրթաթոշակակիրներին:
 
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի համալսարանների հետ համատեղ ամեն տարի տրամադրում է 120 կրթաթոշակ շուրջ 40 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար: Բունդեսթագը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին եւ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին, ինչպես նաեւ փորձ ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ասպարեզում:

Արտակ Դավթյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ կրթաթոշակակիր շրջանավարտներն իրենց գիտելիքները կծառայացնեն երկկողմ կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, Հայաստանի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշման, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: Նա կարեւորել է օրինագծի ուղղություններին միտված կոնկրետ քայլերի իրականացումը:

Քլաուս-Պետեր Ֆլոսբախը մանրամասն ներկայացրել է ծրագրի առանձնահատկությունները եւ վստահեցրել, որ Բունդեսթագի պատգամավորների կողմից կրթաթոշակակիրների անաչառ ընտրություն է կատարվում: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի կողմից փոխադարձ ծրագիր է իրականացվում:

Խոսելով Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի մասին՝ պատգամավորը նշել է. «Թե Եվրոպայում, թե մեր երկրներում, միայն անցյալը գնահատելով՝ մենք կարող ենք նայել դեպի ապագա»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ փոխայցերի կարեւորությանը, մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանական աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ եւ այդ հարցում կարեւորել փորձի փոխանակումը: Հյուրերը ներկայացել են Գերմանիայի Բունդեսթագի գիտահետազոտական ծառայության նպատակն ու գործունեությունը: Նշվել է, որ գիտակրթական ծրագրերի հարցում բավականին ակտիվ համագործակցություն կա երկու երկրների բուհերի միջեւ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am